«Եթե ​​Հայաստանի ղեկավարությունը լսեր իմ խոսքերը, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի կարիքը չէր լինի»․ Ալիև

Եթե ​​Հայաստանի ղեկավարությունը լսեր իմ խոսքերը, ապա Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի կարիքը չէր լինի: Այս մասին օկուպացված Ստեփանակերտում հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Եթե Հայաստանի ղեկավարությունը և նրա թիկունքում կանգնած որոշ արտաքին ուժեր այն ժամանակ և այսօր լսեին իմ խոսքերը, ապա Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի կարիքը չէր լինի։ Ես բազմիցս ասել եմ՝ դիմելով Հայաստանի ղեկավարությանը. եթե չլքեք «մեր հողերը» (չակերտները՝ Iravaban.net-ի), դեմ առ դեմ կհանդիպեք մեզ հետ մարտի դաշտում։ Անկախ նրանից, թե ով է կանգնած ձեր թիկունքում, դա չի կարող մեզ ստիպել շեղվել մեր արդար ճանապարհից։ Սա եւս մեկ անգամ ցույց տվեց 44-օրյա պատերազմը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել