Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն մի դեպքում․ ՌԴ ԱԽ քարտուղար

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին.

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել այդ հարցին։

Մենք շահագրգռված ենք նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելով և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ։

Այդ նպատակով Ռուսաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։

Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի կողմից չմիջամտելու դեպքում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել