Հերմինե Արզումանյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմել է, որ ծնվել է Արցախի Ճարտար գյուղում։
Ադրբեջանի հարձակման ժամանակ գնացել է դպրոց, երեխաների հետևից ու մտել են իրենց բարեկամի տուն, որը մոտ էր ապրում դպրոցին։ Սեպտեմբերի 25-ին դուրս են եկել տնից, ուղևորվել Ստեփանակերտ։ Քաղաքի մուտքի մոտ ադրբեջանցիներ կային, նրանք հարցրել են՝ քանի հոգով են մեքենայում, ամուսինը պատասխանել է, թողել են քաղաք մտնել։
Սեպտեմբերի 28-ին ճանապարհվել են դեպի Հայաստան, 2 օր մնաել Գորիս, իսկ հետո ուղևորվել դեպի Արմավիր, որտեղ բնակվում են մինչև այսօր։
Արցախում են թողել ամեն ինչ։
——————————————————————————————————————
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։