«Որոշ երկրներ փորձում են խաթարել ԱՊՀ անդամների օրինական իշխանությունը, ավանդական արժեքները և իրավիճակն ամբողջությամբ: Անհրաժեշտ է կանխարգելիչ աշխատանք՝ ԱՊՀ երկրների անվտանգության ապահովման համար»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք տեսնում ենք, որ միջազգային իրավիճակը շարունակում է մնալ չափազանց բարդ և լարված։ Մի շարք տարածաշրջաններում սրվել են հին հակամարտությունները և ի հայտ են եկել հակամարտությունների նոր օջախներ։ Մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, որտեղ պաղեստինա-իսրայելական առճակատման նոր փուլ է սկսվել, որից տուժում են առաջին հերթին խաղաղ բնակիչները»,- ասել է Պուտինը։
Գլոբալ անկայունություն կանխատեսվում է նաև Եվրասիայում, նշել է նա։
«Ավելին, որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում օրինական իշխանությունը, սոցիալական կայունությունը և ավանդական արժեքները խարխլելուն, մեր ավանդական սերտ առևտրային, համագործակցությանը և մշակութային կապերը խախտելուն»,- հավելել է Պուտինը։