Գազայի հատվածում ՄԱԿ-ի ևս հինգ աշխատակից է զոհվել

 Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության հինգ աշխատակից է զոհվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության զեկույցում, որի համաձայն, Գազայի հատվածում հակամարտության սրվելուց հետո իրենց զոհված աշխատակիցների  ընդհանուր թիվը հասել է 88-ի։

Բացի այդ, մարտերը սկսելուց ի վեր կազմակերպության առնվազն 25 աշխատակից է  վիրավորվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել