ԱՄՆ-ն «անընդունելի» է համարում Գազայի հատվածին միջուկային հարվածի մասին Իսրայելի նախարարի խոսքերը

ԱՄՆ-ն Իսրայելի նախարարի կողմից Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության ընդունումը «բացարձակապես անընդունելի» է համարում և կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վստահ եմ, որ դուք արդեն տեսել եք, թե ինչպես  Նեթանյահուն և Իսրայելի կառավարությունը մերժեցին նման հայտարարությունները: Մենք նույնպես դրանք լիովին անընդունելի ենք համարում», – ասել է  նա:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ բոլոր կողմերի համար կարևոր է զերծ մնալ ատելության հռետորաբանությունից, որը միայն լրացուցիչ լարվածություն կստեղծի», – հավելել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պաշտոնյան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, պատասխանելով Kol Berama-ի հաղորդավարի հարցին, թե արդյոք պե՞տք է միջուկային ռումբ նետել Գազայի հատվածի վրա, Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիչայ Էլիահուն ասել է, որ «դա հնարավորություններից մեկն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել