Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը «թաքնվում է բունկերում», ինչը թույլ է տալիս շարժման հրամանատարներին մահանալ, մինչդեռ իսրայելցի հրամանատարները հասնում են իրենց նպատակներին:
«Սինվարը թաքնվում է բունկերում և թույլ է տալիս ՀԱՄԱՍ-ի հրամանատարներին զոհվել: Մինչդեռ մեր հրամանատարները ղեկավարում են իրենց զորքերը, կանգնած են առաջնագծում և հաջողության են հասնում», – ասել է Գալանտը։
Նշվում է, որ պաշտպանության նախարարը տպավորիչ է անվանել Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները վերջին օրվա ընթացքում։
«Այս ջանքերը հանգեցնում են արտասովոր ձեռքբերումների՝ ներառյալ ահաբեկիչներին և նրանց հրամանատարներին տեղում հարվածելը: Միայն անցած օրվա ընթացքում մենք ոչնչացրել ենք և՛ վաշտի հրամանատարներին, և՛ գումարտակների հրամանատարներին», – ասել է Գալանտը: