Պաղեստինցիներին Գազայի հատվածից կամ Արևմտյան ափից հեռացնելու ցանկացած փորձ Հորդանանի համար կարմիր գիծ է: Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Բիշեր ալ-Խասավնեն, հաղորդում է Al Mamlaka հեռուստաընկերությունը։
«Հորդանանի կառավարությունը կհամարի պաղեստինցիների վտարումն իրենց տարածքներից որպես պատերազմի հայտարարում», – ընդգծել է նա՝ հավելելով, որ «Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի սրմանը արձագանքելու բոլոր տարբերակները սեղանին են»:
Վարչապետի խոսքով՝ «պաղեստինյան անկլավում հանցավոր ռազմական գործողությունների շարունակությունը միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»։
«Այս խախտումների առնչությամբ անպատժելիությունն ու լռությունը ցույց են տալիս ամոթալի երկակի ստանդարտները», – ասել է Ալ-Խասավնեն:
Նրա խոսքով՝ Իսրայելին անձեռնմխելիության և պաշտպանության տրամադրմանը, որը նրան թույլ է տալիս սպանել պաղեստինցի խաղաղ բնակիչներին, պետք է վերջ դրվի: