ԱՄՆ-ը փորձում է համոզել Իսրայելին մեղմել իր հարձակումները Գազայի հատվածի վրա, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ նրանց՝ Վաշինգտոնը ոչ թե գործողությունների ծրագիր է թելադրում իսրայելցիներին, այլ ճնշում է գործադրում նրանց վրա՝ Գազայի հատվածում ռազմական գործողություն իրականացնելու հարցում, որպեսզի նվազագույնի հասցնեն քաղաքացիական զոհերը։
Աղբյուրները նշում են, որ Վաշինգտոնի հետ տարաձայնությունների պատճառ է հանդիսանում Իսրայելի անզիջողականությունը հումանիտար դադարի հարցում։ Այնուամենայնիվ, որոշ ԱՄՆ պաշտոնյաներ կարծում են, որ Իսրայելը, ի վերջո, կհամաձայնի հրադադարի մի քանի օրից կամ շաբաթից: