Ալիևի կողմից Հայաստանի դեմ հարձակման վտանգ կա․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը X սոցիալական հարթակում, հերթական անգամ ընդգծել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ խոսեցի Արցախ ադրբեջանական ներխուժումից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումները պահանջում են ԱՄՆ-ի կողմից գործողություն», – գրել է կոնգրեսականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել