Գուտերեշը մեղադրել է Իսրայելին

Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողությունների և օդային հարվածների զոհ են դառնում քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մերձավոր Արևելքին նվիրված մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելի ՊԲ-ի  ցամաքային գործողությունները և շարունակվող ռմբակոծությունները հարվածում են  խաղաղ բնակիչներին, հիվանդանոցներին, փախստականների ճամբարներին, մզկիթներին, եկեղեցիներին և ՄԱԿ-ի օբյեկտներին, այդ թվում՝ ապաստարաններին: Ոչ ոք ապահով չէ», – ասել է նա:

Նրա խոսքով՝ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերաճել է «մարդկության ճգնաժամի»։ «Գազայի մղձավանջն ավելին է, քան հումանիտար ճգնաժամը, դա մարդկության ճգնաժամ է»,- մեկնաբանել է Գուտերեշը։

Նա  նաև նշել է Գազայի հատված վառելիքի մատակարարման անհրաժեշտությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընդլայնման սպառնալիքի կապակցությամբ և կոչ է արել դադարեցնել էսկալացիան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել