Իսրայելական բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակման կայանները, այդ թվում՝ մզկիթի ներսում:
«Գազայի հատվածում ցամաքային գործողությունների ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի անձնակազմը հայտնաբերել և ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի կողմից քաղաքացիական օբյեկտները ահաբեկչական նպատակներով օգտագործելու ապացույցներ: Գործողության ընթացքում ոչնչացվել են մզկիթում զինվորականների կողմից հայտնաբերված հրթիռների արձակման կայանները», – ասվում է տելեգրամյան ալիքում բանակի տարածած հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է, Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հյուսիսում Իսրայելի ուղղությամբ արձակելու պատրաստ ավելի քան 50 հրթիռ է հայտնաբերել։