Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսպես, նա մեկնաբանել է Reuters-ի հրապարակմանը՝ որ, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, թե Պուտինը որոշել է մասնակցել 2024 թվականի մարտին կայանալիք ընտրություններին։
«Պուտինը դեռ որևէ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ, իսկ քարոզարշավի մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել», – ասել է Կրեմլի խոսնակը:
ՌԴ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։ Դաշնային խորհուրդը ընտրությունների օրվա վերաբերյալ պաշտոնական որոշում կկայացնի 2023 թվականի դեկտեմբերին, որից հետո քաղաքական կուսակցությունները պետք է անցկացնեն իրենց նախընտրական համագումարները և պաշտոնապես առաջադրեն թեկնածուներին։ Պուտինն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրել նոր պաշտոնավարման համար, սակայն դեռ չի խոսել այս հարցում իր որոշման մասին։