Ռուս զինվորները մահացու վիրավորել են Վրաստանի քաղաքացու՝ նրան բերման ենթարկելու փորձի ժամանակ

Վրաստանի Կիրբալի գյուղի բաժանարար գծի մոտ ռուս զինվորները մահացու վիրավորել են Վրաստանի քաղաքացու՝ նրան բերման ենթարկելու փորձի ժամանակ։ Տեղեկությունը հաստատել են Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունից։ Վրաստանի եւս մեկ քաղաքացի է բերման ենթարկվել։

«2023 թվականի նոյեմբերի 6-ին օկուպացված տարածքում՝ Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի տարածքում, ռուսական օկուպացիոն ուժերի կողմից հրազենի կրակոցից տեղի բնակչին ապօրինի բերման ենթարկելու փորձի ժամանակ Վրաստանի քաղաքացի է սպանվել, իսկ մեկ քաղաքացի ապօրինի բերման է ենթարկվել։ Ակտիվ հաղորդակցություն է իրականացվում՝ օգտագործելով բոլոր գործիքները, որոնք հասանելի են Վրաստանի կենտրոնական իշխանություններին», – ասվում է Պետական ​​անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Մահացածը տեղի տարեց բնակիչ է։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել