Հակամարտության սրվելուց ի վեր Գազայի հատվածում ավելի քան տասը հազար մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին նշվել է Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Աղբյուրի տեղեկությամբ՝ Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 10 հազար 22-ի, այդ թվում՝ 4104-ը՝ երեխա։
Ավելի վաղ Գազայի հատվածում առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 9,7 հազարը, տուժել է ավելի քան 24,8 հազարը: