ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը հայտարարել է, որ Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից՝ հակամարտության սրվելուց ի վեր, Իսրայելը 35 հազար տոննա պայթուցիկ է կիրառել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Համդանը նման պնդում է արել Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։
Նրա գնահատմամբ՝ պայթուցիկների այդ քանակը գերազանցում է միջուկային ռումբին։