Ադրբեջանը կոչ է արել Հայաստանին բաց չթողնել խաղաղության համաձայնագրի հնարավորությունը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկեր Լումինիցա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում Հայաստանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության համաձայնագրի հնարավորությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«30 տարի անց «ադրբեջանական հողերի օկուպացիայի ավարտը» (չակերտներն՝ Iravaban.net-ի)  և այդ հողերի վրա մեր ինքնիշխանության վերականգնումը նոր հեռանկարներ է բացում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ահմանների անձեռնմխելիության վրա։ Դա կծառայի ոչ միայն Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի համագործակցության չօգտագործված հնարավորությունների բացումը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Հակառակ կողմից ակնկալում ենք կառուցողական մոտեցում և փոխադարձ քայլեր։ Հույս ունենք, որ այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնվի»,- ասել է Բայրամովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել