Ֆրանսիայի խորհրդարանին կից հետախուզության հանձաժողովի կողմից պատրաստվել է զեկույց, որը վերաբերում է արտաքին ուժերի կողմից Ֆրանսիայի ներքին կյանքի միջամտությանը, հայտնում է Ermenihaber-ը։
Ըստ այդմ՝ ամենից շատ սպառնալիք ներկայացնող երկրները Ֆրանսիայի համար համարվել են Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան:
Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները, ղեկավարելով Ֆրանսիայում գտնվող թուրքական սփյուռքը, իրենց կողմից թշնամի համարվող հայերի և քրդերի նկատմամբ հակված են ուժի կիրառմանը:
Բացի այդ զեկույցում ասվում է, որ Թուրքիան քաղաքական իդեոլոգիայի խրախուսման համար օգտագործում է կրոնը, ինչն էլ համարվել է Ֆրանսիայում Թուրքիայի կողմից իսլամի վրա ներազդման գործընթաց: