Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բոլոր նախադրյալները կան. Պատրուշև

 Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ կան բոլոր նախադրյալները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Ria Novosti-ն, Պատրուշևն այս մասին ասել է՝  ելույթ ունենալով «Ռուսաստան» ցուցահանդես-համաժողովում ունեցած ելույթում։

«Դրա համար բոլոր նախադրյալները կան»,- ասել է Պատրուշևը՝ խոսելով պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։

Նա հիշեցրել է, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել