Բաքվում կայացել է Գերմանիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Անալենա Բերբոքի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Համատեղ ասուլիսի ժամանակ Բայրամովը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի
«Ադրբեջանը գտնում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, երկիրն արդեն Հայաստանին է ուղարկել իր հաջորդ առաջարկներն այդ հարցում»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ իրենք սպասում են Հայաստանի պատասխանին հարաբերությունների կարգավորման և ապագա խաղաղության պայմանագրի ստորագրման առաջարկվող փաթեթների վերաբերյալ։