2020 թվականի նոյեմբերի 10-ից ի վեր Ադրբեջանում ականների պայթյուններից 65 անձ մահացել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ իրենք ամեն շաբաթ ականատես են լինում ականների պայթյունների դեպքերի, որոնց հետևանքով մահեր են գրանցվում։

Նա հայտնել է, որ հիմնականում քաղաքացիական անձինք են մահանում։

Ըստ Հաջիևի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից ի վեր Ադրբեջանում ականների պայթյուններից 65 անձ մահացել է, 271-ը՝ ստացել տարբեր ծանրության վնասվածքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել