Ինչո՞ւ անվճարը դարձնել 60.000 դրամ. ՓՊ-ը պատասխան է ակնկալում Արդարադատության նախարարությունից

ՀՀ փաստաբանների պալատը 2013թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին, Էրեբունի պլազայի 9-րդ հարկի «Էրեբունի» դահլիճում տեղի ունեցող ասուլիս-քննարկմանը մասնակցելու համար հրավիրում է նաև ՀՀ կառավարության (այդ թվում` ՀՀ արդարադատության նախարարության) ներկայացուցիչներին:

«Քննարկումը և հարցի լուսաբանումն առավել արդյունավետ կլինի, եթե ՀՀ կառավարության ներկայացուցիչները հանրությանը ներկայացնեն իրենց հիմնավորումները և պատասխանեն փաստաբանների և լրագրողների հարցերին»,- հայտնում է ՓՊ-ը:

Հիշեցնենք, որ փաստաբաններն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի վերաբերյալ, որոնցով վտանգվում է փաստաբանության անկախությունը և լրացուցիչ չհիմնավորված ֆինանսական պարտականություններ են դրվում փաստաբանների վրա:

Քննարկում-ասուլիսը վարելու է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել