Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում. Լուկաշենկոն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում։

Ավելի վաղ Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում Լուկաշենկոն ասել էր, որ Արևմուտքը չի հրաժարվում ԱՊՀ երկրներին «տարբեր ուղղություններով ջարդելու», թուլացնելու և իր շահերին ստորադասելու փորձերից։ Նա համախմբվածության և համագործակցության կոչ է արել երկրներին՝ ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում միայն ուժն է հարգվում։ Այս կապակցությամբ Լուկաշենկոն հիշեցրել է նաև ԽՍՀՄ ժամանակները, երբ «բոլորը վախենում էին միությունից»։

«Առաջինը, Վրաստանը դուրս եկավ մեր ասոցիացիայից, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում»,- ասել է Լուկաշենկոն Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում:

Լուկաշենկոն ընդգծել է, որ չի կարելի այս ամենին հետևել և չխառնվել. «Հակառակ դեպքում մենք ուղղակի կբաժանվենք, և առաջին հերթին կտուժեն հասարակ մարդիկ՝ մեր երկրների ժողովուրդները, ուստի մենք՝ պետությունների ղեկավարներս, պետք է կատարենք մեր ընտրողների կամքը և գոնե կատարենք և լուծենք այն խնդիրները, որոնք մենք խոստացել ենք»,- ասել է նա։

Լուկաշենկոն նաև նշել է, որ Խորհրդային Միությունում ծնված և մեծացած քաղաքական գործիչների ներկայիս սերունդն է, որ պետք է լուծի Համագործակցության առջև ծառացած խնդիրները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել