Այժմ լավ պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է РИА Новости-ն։
«Ըստ մեզ՝ ցանկացած իրավիճակում մարդասիրական իրավունքի նորմերը պետք է կիրառվեն կալանավորված անձանց նկատմամբ։ Մենք բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերով ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Հիմա, մեր կարծիքով, այս պայմանների համար շատ լավ ժամանակներ են հասունացել»,-ճեպազրույցում ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ Մոսկվան հույս ունի, որ այս հարցը հաջող լուծման կստանա։