Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություն է տարածել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ապօրինի ձերբակալության մասին։
Նրանք «մեղադրվում են» ահաբեկչության, զենքի ապօրինի ձեռքբերման և պահպանման, զինված խմբավորումներ ստեղծելու և այլնի համար։
Երեքին էլ Բաքվի դատարանը ապօրինի կալանավորել է 4 ամսով։