Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Կովսական (Զանգելան) կատարած այցի ընթացքում հայտարարել է ակտիվ շինարարարական աշխատանքների ու տրանսպորտային ենթակառուցվածքների մասին․
«Հորադիզից Զանգելան երկաթուղու շինարարությունը ակտիվ փուլում է։ Շատ շուտով կավարտվի տրանսպորտային միջանցքի այս կարևոր հատվածի շինարարությունը, որը կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի, այնուհետ՝ Իրանի, Թուրքիայի և, հետագայում, Եվրոպայի հետ», – հավելել է Ալիևը։