Հրադադարի հաստատումից ի վեր հրադադարի խախտման հինգ դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

«Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր հրադադարի խախտման հինգ դեպք է գրանցվել Շուշիի (երկու) և Մարդակերտի (երեք) շրջաններում։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այս փաստերի վերաբերյալ հետաքննություն է անցկացնում։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ընդունել 1340 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 607 երեխաների, ովքեր այս պահին չեն կարողանում վերադառնալ իրենց տները։ Կազմակերպված է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել