Լիբիայում անձրևների և ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը

Լիբիայի հյուսիս-արևելյան շրջաններում տեղացած անձրևների և ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, նման տվյալներ է ներկայացրել Լիբիայի Կարմիր մահիկի ընկերությունը։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Լիբիայի հյուսիս-արևելքում տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, մոտ 20 հազար մարդ դեռևս անհետ կորած է համարվում»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիբիայի այս հատվածում ջրհեղեղների ու անձրեւների հետեւանքով զոհվել է մոտ 8 հազար մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել