Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին ու պայմանագրին:
«Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի առնչությամբ ադրբեջանական կողմն օպերատիվ կերպով հայկական կողմին է ներկայացրել իր մեկնաբանությունները», – հայտարարել է Հաջիզադեն։
Պաշտոնական Բաքուն անընդունելի է համարել նաև սեպտեմբերի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրի արտահայտած կարծիքները, որոնք, ըստ նրանց, չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
Հաջիզադեյի խոսքով՝ Ադրբեջանն իրավունք ունի զորավարժությունների, ինչպես նաև սահմանների անվտանգության ապահովման նպատակով իր ուժերն ուղարկել իր ինքնիշխան տարածք, և այդ քայլերին միջամտությունն անընդունելի է։