ՌԴ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարները հանդիպել են «Վոստոչնի» տիեզերակայանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ձոնգ Ընը (Կիմ Չեն Ընը) հանդիպել են Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդի գնացքը կանգ է առել տեղադրման և փորձարկման շենքի մոտ գտնվող գծերի վրա։ Կիմ Ձոնգ Ընին դիմավորել են Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ միջկառավարական հանձնաժողովի ղեկավար, բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կոզլովը և ՌԴ ԱԳՆ պետական ​​արարողակարգի բաժնի տնօրեն Իգոր Բոգդաշևը։ Գնացքից Կիմ Ձոնգ Ընը և նրան ողջունողներն անցել են պատվո պահակախմբի կողքով և նստել նրա լիմուզինը, որից հետո ԿԺԴՀ ղեկավարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ռուս գործընկերների հետ հանդիպման։

Ռուսական պետության ղեկավարը հանդիպման վայր է մեկնել Պրիմորիեից, որտեղ նախօրեին մասնակցել էր Արևելյան տնտեսական ֆորումին։ ԿԺԴՀ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՌԴ պետության ղեկավարին հրավերի և ջերմ ընդունելության համար։

«Շնորհակալ ենք, որ մեզ հրավիրեցիք և ջերմորեն ընդունեցիք՝ չնայած ձեր զբաղված գրաֆիկին», – ասել է նա Պուտինի հետ «Վոստոչնի» տիեզերակայանում հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի նախագահը խոստովանել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել ԿԺԴՀ ղեկավարի հետ։

Հաջորդիվ Պուտինն ու Կիմ Չեն Ընը բանակցություններ կվարեն՝ ինչպես պատվիրակությունների մասնակցությամբ, այնպես էլ, հնարավոր է, դեմ առ դեմ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրանք կքննարկեն երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերն ու մշակութային փոխանակումները, ինչպես նաև մտքերի փոխանակում տեղի կունենա տարածաշրջանում տիրող իրավիճակի և ընդհանրապես միջազգային հարցերի շուրջ։

ԿԺԴՀ ղեկավարը Ռուսաստանի Դաշնություն է եկել Պուտինի հրավերով։ Նրա այցը պաշտոնական կարգավիճակ ունի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել