Մարոկկոյում եռօրյա սուգ է հայտարարվել

Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը երկրում եռօրյա սուգ է հայտարարել։ Այս մասին հայտնում են РИА Новости-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա։ Աղետի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 1037-ի, ևս 1204 մարդ վիրավորվել է։

Բացի այդ, Մարոկկոյի թագավորը հանձնարարել է օգնություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր մնացել են անօթևան, և շտապ ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի երկրաշարժից տուժած շրջաններում ավերված տների վերականգնման ծրագրով։ Ընդգծվել է նաև որոնողափրկարարական աշխատանքների արագացման անհրաժեշտությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել