Վարչապետը նոր նշանակումներ է արել

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական, իսկ  Սերժիկ Սրապիոնյանը՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Տիգրան Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական, իսկ Սերժիկ Սրապիոնյանին  նշանակել Հայաստանի Հանրապետության  սփյուռքի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել