Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դադարեցնում է քրեական հետապնդումը երեք հայ երիտասարդների նկատմամբ, ովքեր առևանգվել էին Լաչինի միջանցքի անցակետում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նրանց նկատմամբ կիրառվել է «վարչական պատիժ 10-օրյա կալանքի տեսքով», ինչից հետո նրանք «արտաքսվելու են Ադրբեջանի տարածքից»։
Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։