Դուք երկար ժամանակ պատգամավոր եք եղել, ես ձեզ ձայն եմ տվել, դուք ոչինչ չեք արել, հիմա ի՞նչ է ձեր ուզածը։ Քարոզարշավի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանին դեմելով՝ ասաց մի բնակիչ։
«6-7 ամիս դուք խորհրդարանում ի՞նչ եք արել։ Իշխանություն հեռացիր, ի՞նչի համար ես հեռացնում։ Դու իշխանությանն ի՞նչ օգուտ ես տվել, որ հիմա էլ հեռացնում ես»,-նշեց նա ու չհացրեց խոսքն ավարտի։
Խոսակցության ընթացքում միջամտեց կուսակցության ներկայացուցիչներից մեկը, որից հետո տարեց տղամարդը զայրացաց և սկսեց բղավել, որ ինքը խոսում է Անդրանիկ Թևանյանի հետ:
Անդրանիկ Թևանյանը նշեց, որ նորմալ է, երբ կան նաև այլ կարծիքներ։