Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրացնվել

Թուրքիայի Մալաթիա նահանգի Յեշիլյուրթ շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրացնվել:

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) հաղորդմամբ՝  երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 24-ի առավոտյան՝ 08:35-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Մալաթիային հարակից Մարաշ և Ադըյաման շրջաններում։

Ցնցումները բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ են դարձել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել