Ոչ հիմնական շինությունները կենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպես նաև այլ նպատակներով օգտագործվող շինություններ են, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական պրոցեսներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին, այդ թվում`
մանրածախ առևտրի ու սպասարկման կրպակներն ու տաղավարները,
շարժական կացարաններն ու ավտոտնակները,
շվաքարանով և առանց շվաքարանների ավտոկանգառները,
հեռախոսային խցերը,
խաղերի, ցուցահանդեսների, զվարճանքի, հանդիսությունների և ատրակցիոնների տաղավարները,
շարժական կրկեսները, թատրոնները, բեմահարթակները և ամբիոնները,
հիմնական (կապիտալ) օբյեկտների շինարարության սպասարկման կառույցները,
ոչ հիմնական բնույթի այլ շինություններ:
Ոչ հիմնական շինությունը պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը:
Ոչ հիմնական շինությունները հանելու կամ տեղափոխելու դեպքում պետք է վերականգնվի հողի մակերևույթը, դրա բարեկարգման ծածկույթը:
Այդ շինությունների տեղադրման, տեղափոխման, հողի ծածկույթի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը կրում է շինության սեփականատերը: