Հողի հարկի հաշվարկման և վճարման կարգը

Հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում հողի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:

Կազմակերպությունների համար հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը:

Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմնի հաստատած ձևով հողի հարկի հաշվարկները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են հողամասի գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների հողի հարկի տարեկան հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել հողի հարկի ճշտված տարեկան հաշվարկներ, որոնց հիման վրա հաշվառող մարմինը կատարում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

Նշենք, որ հարկային մարմինների կողմից կազմակերպությունների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո կազմակերպությունների կողմից հաշվառող մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել