Ե՞րբ է կիրառվում թմրամիջոցների «վերահսկելի մատակարարման» մեթոդը

Թմրամիջոցների և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի միջազգային ապօրինի շրջանառությունը կասեցնելու և դրան մասնակցող անձանց բացահայտելու նպատակով մաքսային մարմինները, յուրաքանչյուր առանձին դեպքում, օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների հետ ունեցած պայմանավորվածության համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օգտագործում են «վերահսկելի մատակարարման» մեթոդը, այսինքն` թույլատրում են իրենց հսկողության ներքո ապօրինի շրջանառության մեջ մտցված թմրամիջոցների ու հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի ներմուծում Հայաստանի Հանրապետություն, արտահանում Հայաստանի Հանրապետությունից կամ տարանցիկ փոխադրում դրա տարածքով:

«Վերահսկելի մատակարարման» մեթոդի օգտագործման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում քրեական գործ չի հարուցվում այն անձի նկատմամբ, որն իրականացնում է թմրամիջոցների և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութերի միջազգային ապօրինի շրջանառությունը, իսկ ընդունած որոշման մասին մաքսային մարմիններն անհապաղ տեղյակ են պահում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:

«Վերահսկելի մատակարարման» մեթոդը կարող է կիրառվել նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք հանցագործության համար հանդիսացել են միջոց կամ գործիք, ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով և ենթակա են վերացման` օրենքով նախատեսված դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել