Քրեական դատավարությունում դատական նիստին կանչված անձերից որևէ մեկի չներկայանալու կամ կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ նոր ապացույցներ պահանջվելու անհրաժեշտության հետևանքով գործի քննությունը հնարավոր չլինելու դեպքում դատարանը հետաձգում է քննությունը և միջոցներ է ձեռնարկում չներկայացած անձանց ներկայությունն ապահովելու կամ նոր ապացույցներ պահանջելու համար: Այդ դեպքում դատարանը սահմանում է ժամկետ, որով հետաձգվում է գործի քննությունը:
Եթե ամբաստանյալը թաքնվել է, ինչպես նաև ամբաստանյալի հոգեկան կամ այլ ծանր հիվանդության դեպքում, որը նրան զրկում է դատարան ներկայանալու հնարավորությունից, դատարանն այդ ամբաստանյալի նկատմամբ կասեցնում է գործի վարույթը մինչև նրան հայտնաբերելը կամ նրա առողջանալը և քննությունը շարունակում է մնացած ամբաստանյալների նկատմամբ: Եթե անջատ քննությունը դժվարեցնում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտումը, դատարանը կասեցնում է գործի ամբողջ վարույթը:
Դատարանն իրավունք ունի թաքնվող ամբաստանյալի հետախուզում հայտարարել: