Եթե անձի առողջական վիճակը բարելավվելուց կամ լրիվ առողջանալուց հետո վերանում է բժշկական բնույթի հարկադրական միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը, ապա դատարանը՝ բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա և առողջապահության մարմնի միջնորդությամբ քննում է բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը:
Բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու մասին միջնորդություն կարող են հարուցել մերձավոր ազգականները և այլ շահագրգիռ անձինք:
Բոլոր հարցերը լուծում է այն բժշկական հաստատության գտնվելու վայրի դատարանը, որտեղ կիրառվում են բժշկական բնույթի հարկադրական միջոցները: