Բժշկական օգնություն ստանալիս, որո՞նք են քաղաքացիների իրավունքները

Բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս, յուրաքանչյուր ոք իրավունք ունի`

ա) ընտրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին.
բ) ստանալ բժշկական օգնություն և սպասարկում` հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններում.
գ) պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից.
դ) իրազեկ լինել իր հիվանդության մասին և համաձայնություն տալ բժշկական միջամտության համար.
ե) հրաժարվել բժշկական միջամտությունից, բացի օրենքով նախատեսված դեպքերից.
զ) արժանանալ հարգալից վերաբերմունքի` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից:

Եվ իհարկե պետք է գիտակցել, որ այս իրավուները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար առաջացնում են պարտականություն՝ հարգել և ապահովել այս իրավունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել