Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քոջաէլի նահանգի Դերինջե շրջանում գտնվող «Գյուղմթերքի կենտրոն»-ի (TMO) պահեստներում խոշոր պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ տարվող աշխատանքները դեռևս շարունակվում են, փոխանցում է Ermenihaber-ը։
Օգոստոսի 8-ին TMO-ի տնօրեն Ահմեդ Գյուլդալը թուրքական «CNN TÜRK» հեռուստաալիքի եթերում մանրամասներ է ներկայացրել տարվող աշխատանքներից:
Նա «թույլ հավանական» է համարել մամուլում շրջանառվող վարկածը, ըստ որի՝ պայթյունը տեղի է ունեցել դիվերսիոն գործողության հետևանքով:
«Այնտեղ ոչ մի այնպիսի մարդ չի կարող մտնել, ով չի անցել նավի տարածքային և ներքին անվտանգությունը (նկատի է առնվել անվտանգության աշխատակիցներին): Թե՛ լինի պետական պաշտոնյա, թե՛ լինի աշխատող և թե՛ այնտեղ ինչ-որ գործի տեր մեկը ներս մտնել չի կարող: Բոլոր վարկածները միանշանակ դիտարկվելու են, սակայն այդ վարկածն ավելի քիչ է հավանական»:
Հիշեցնենք, որ TMO-ի խոշոր պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 7-ին: Վիրավորների թիվն այդ օրը 10-ն էր, օգոստոսի 8-ին սակայն հաղորդվում էր 12-ի մասին: Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունը տեղի էր ունեցել փոշու խցմանման պատճառով՝ նավերից գյուղմթերքի կենտրոնի պահեստներ ցորենի տեղափոխման ընթացքում: