«Երբ սոված եք, չպետք է պայմաններ դնեք». Ալիևի ներկայացուցիչ

«Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության՝ Լաչինի ճանապարհը պետք է օգտագործվեր բացառապես մարդասիրական նպատակներով, սակայն այն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղ սպառազինություն հասցնելու և Հայաստան ապօրինի կերպով օգտակար հանածոներ արտահանելու համար։ Այդ իսկ պատճառով մենք ստիպված էինք այս տարվա ապրիլի 23-ին Հայաստանի հետ սահմանին անցակետ տեղադրել»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ Ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ Ադրբեջանն առաջարկում է սննդամթերք առաքել Լեռնային Ղարաբաղ՝ հայ բնակչության հիմնական մարդասիրական կարիքները բավարարելու համար, օգտագործելով նաև Աղդամից և Ֆիզուլիից եկող ճանապարհները, սակայն Ղարաբաղի հայերը կտրականապես հրաժարվում են․

«Երբ սոված եք, չպետք է պայմաններ դնեք։ Ի՞նչ տարբերություն, թե որ ճանապարհով է հասնելու այդքան սպասված սննդամթերքը՝ Լաչինո՞վ, թե՞ Աղդամից ու Ֆիզուլիից։ Հիմնական խնդիրն այն է, որ կարողանան ձեռք բերել անհրաժեշտ ապրանքները: Բայց առկա է հարցի արհեստական քաղաքականացում՝ Ադրբեջանի վրա դրսից ճնշում գործադրելու նպատակով»,- ավելացրել է նա։ Ըստ նրա՝ Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, քանի որ իբր ռազմական բնույթի տեղափոխություններ են եղել։ Նա նաև կասկածի տակ է դրել ԼՂ-ում ապրող հայերի քանակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել