Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Anadolu լրատվական գործակալությունից։
ԱԳՆ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նախարար Ֆիդանը պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ զանգահարել է իր ամերիկացի գործընկերոջը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում նրանք քննարկել են Հարավային Կովկասի զարգացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցեր։