Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հուլիսի 31-ին, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամների ներգրավմամբ կայացել է Ազդարարման բազմաշահառու աշխատանքային հարթակի 1-ին առցանց նիստը։
Նիստին մասնակցել են ինչպես քաղհասարակության կազմակերպությունների այնպես էլ պետական մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Քննչական կոմիտեից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, Արդարադատության նախարարությունից։
Ներկայացվեց «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագիրն ու Ազդարարման բազմաշահառու աշխատանքային հարթակը։
Առանձին քննարկվեցին ազդարարման առկա հարթակները, մասնավորապես՝ www.azdararir.am ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որը գործարկվում է ՀՀ դատախազության կողմից, www.employeeprotect.am աշխատողների իրավունքների պաշտպանության առցանց հարթակը, որը գործարկվում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, www.bizprotect.am բիզնեսի ազդարարման էլեկտրոնային հարթակը, որը գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։
Ներկայացվեց նաև նոր կառուցվող www.haytnir.am քաղաքացիական հասարակության կողմից գործարկվելիք այլընտրանքային ազդարարման
հարթակը, որը կգործարկվի Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից։
Հավելենք, նաև որ սույն հրապարակումը պատրաստվել է Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել Քաղաքացիական հասարակության կողմից գործարկվող այլընտրանքային ազդարարման հարթակ, ինչպես նաև արդեն հիմնվել է ազդարարման բազմաշահառու աշխատանքային հարթակը, որը կծառայի, որպես բարեփոխումների և երկխոսության խթանման հարթակ՝ քաղհասարակության կազմակերպությունների և պատկան մարմինների համար: