ՀՀ քրեական օրենգիրքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում:
Վերը նշված նորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ անձը նույն արարքի համար կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն մեկ անգամ:
Նշված անձանց դատապարտելիս պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերինսահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և քաղաքացիություն չունեցող անձինք փողերի լվացման, առևտրային կաշառքի, արհեստավարժ մարզամրցումների և հանդիսավոր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելու համար ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության քրեական օրենսգրքով այդ արարքը նախատեսված լինելուց կամ չլինելուց: