Օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր հանցանքը կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են՝
1) այնպիսի հանցագործություններ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով.
2) այնպիսի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության շահերի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների դեմ:
Վերը նշված նորմերը կիրառվում են, եթե օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք տվյալ հանցագործության համար չեն դատապարտվել մեկ այլ պետությունում և քրեական պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության տարածքում: