Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հուլիսի 7-ին աշխատանքային այցի շրջանականերում Թուրքիա է մեկնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այցի շրջանակում կկայանա նախագահների զրույցը և պատվիրակությունների միջև հանդիպումը։
Այս մաին գրում է Ermenihaber.am-ը
Կողմերը կքննարկեն ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները, «Հացահատիկային միջանցքի» համաձայնագիրը և թուրք-ուկրաինական հարաբերությունները։
Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Զեքի Աթաթուրքը հայտնել է, որ արտգործնախարարության հետ համաձայնեցնելով՝ շարունակվում են ՄԱԿ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի շփումները՝ կապված «Հացահատիկային միջանցքի» համաձայնագրի ժամկետի երկարաձգման հետ (ժամկետը կլրանա հուլիսի 17-ին)։
Համաձայնագրի ժամկետի երկարաձգման հարցում Ռուսաստանը դեռ վարանում է։ Նա նաև հայտնել է, որ 32 մլն հացահատիկ ուկրաինական նավահանգիստներից բազմաթիվ նավերով փոխադրվել և մատակարարվել է համաշխարհային շուկա։
Պաշտոնական Կրեմլի տեղեկացմամբ՝ Զելենսկու այցից հետո Ռուսաստանում սպասվում է Էրդողան-Պուտին հանդիպումը, սակայն օրը դեռևս հստակեցված չէ։