Ռուսական բանկերը հայտարարել են, որ կանխիկացման պահանջարկի ավելացում չկա

Ռուսական բանկերը հայտարարել են, որ կանխիկացման պահանջարկի ավելացում չկա։ Այս մասին գրում է Izvestia-ն։

«ՓոստԲանկը», ՌՆԿԲ-ն, «Զենիթ» բանկը կանխիկացման պահանջարկի աճ չեն տեսնում:

«ՌՆԿԲ բանկը գործում է սովորական ռեժիմով, բոլոր գրասենյակներն աշխատում են ըստ գրաֆիկի՝ հաշվի առնելով հանգստյան օրը: Այսօր բանկում չի նկատվում կանխիկացման և արտարժույթի փոխանակման նկատմամբ պահանջարկի աճ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նաև «Զենիթ» բանկը կանխիկ և արտարժույթով գործարքների նկատմամբ պահանջարկի աճ չի նկատում։ Փոստ Բանկի մամուլի ծառայությունից նշել են, որ կանխիկացման պահանջարկի ավելացում չեն արձանագրել, բանկն աշխատում է բնականոն հունով։


Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կատարվածը որակելով դավաճանություն և հարված թիկունքից․ «Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնել է դավաճանության ճանապարհը, ով պատրաստել է ռազմական խռովության, բռնել է խռովության և ահաբեկչական մեթոդների ուղին, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու օրենքի և մեր ժողովրդի առաջ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել