ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում «հակահաբեկչական գործողության» ռեժիմ է մտցվել, այս մասին գրում է Meduza-ն՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Հակաահաբեկչական գործողության» ռեժիմ է մտցվել նաև Վորոնեժի շրջանում։
Լուսանկարը՝ Meduza-ի՝ (Դոնի Ռոստով)
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։
Գեներալները Պրիգոժինին հորդորել են կանգ առնել․